ՀՀ Ազգային ժողովը երկուշաբթի օրը՝ դեկտեմբերի 28-ին, ժամը 11:00-ին արտահերթ նստաշրջան է գումարելու: այս որոշմանը հավանություն տալու հարցն ընդգրկված է ԱԺ խորհրդի նիստի օրակարգում: ԱԺ կայքից տեղեկանում ենք ԱԺ կայքից:
«Հիմք ընդունելով 2020 թվականի դեկտեմբերի 28-ին՝ ժամը 11:00-ին, Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը, ինչպես նաև Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության «2020 թվականի դեկտեմբերի 28-ին Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու եւ օրենքի նախագծերը երկու ընթերցմամբ քննարկելու վերաբերյալ Ազգային ժողովի խորհրդին միջնորդություն ներկայացնելու մասին» որոշումը , առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածի 6-րդ մասով և 8-րդ մասի 2-րդ կետով՝ Ազգային ժողովի խորհուրդը որոշում է. համաձայնություն տալ 2020 թվականի դեկտեմբերի 28-ին՝ ժամը 11:00-ին, նախաձեռնողի սահմանած օրակարգով և ժամկետում Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելուն»-ասված է որոշման մեջ:
ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգը դեռ հայտնի չէ: