Այսօր դատաբժշկական փորձաքննությունն անցկացվել է 3360 զոհված հայ զինծառայողների մարմինների նկատմամբ, հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նրա տեղեկություններով` անցկացվել է նաեւ ավելի քան 2500 դատագենետիկական փորձաքննություն։ Թորոսյանը տեղեկացրել է, որ 2018 թվականին երկրում ձեռք բերված միակ դատագենետիկական անալիզատորի աշխատանքի արդյունքում այսօր իրականացվել է պատերազմի ընթացքում զոհվածների մարմինների 461 գենետիկական նույնականացում:
Առողջապահության նախարարը տեղեկացրել է, որ երկրորդ նման անալիզատորն արդեն Հայաստանում է եւ կսկսի աշխատել առաջիկա օրերին:
Ավելի վաղ Առողջապահության նախարարության ներկայացուցիչ Ալինա Նիկողոսյանը հայտնել էր, որ հունվարի 1-ի դրությամբ դատաբժշկական փորձաքննություն է անցկացվել պատերազմի ընթացքում զոհվածների 3330 մարմինների նկատմամբ: