Արմեն Ղուլարյանը նշանակվեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ։
Ղուլարյանը կոմիտեի նախագահի առաջին տեղակալն էր, շուրջ մեկ տարի կատարում էր Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները։
Հիշեցնենք, որ Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանին դեռևս 2020թ.–ի փետրվարին կաշառք ստանալու համար մեղադրանք էր առաջադրվել և նա կալանավորվել էր։ Վերմիշյանը Կառավարության որոշմամբ փետրվարի 27–ին ազատվել էր այդ պաշտոնից։