Այսօր՝ հունվարի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հետախուզման մեջ գտնվող անձը Քանաքեռ ՀԷԿ-ի տարածքում երեխայի է պատանդ վերցրել և հրաժարվել է հանձնվել ոստիկաններին։ Շամշյանի փոխանցմամբ՝ հետախուզվողի հետ բանակցություններ է վարում ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը։
Armenia Today-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանությունից հայտնեցին, որ հետախուզվողն արդեն ձերբակալված է։ Տուժածներ չկան։