Արդեն երկու օր է՝ մամուլում ակտիվորեն շրջանառվում է տեղեկություն այն մասին, թե Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նշանակվելու է Չեխիայում ՀՀ դեսպան։
Լուրի իսկությունը ճշտելու համար Armenia Today-ը կապ հաստատեց քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանի հետ։ Վերջինս շրջանառվող լուրերը որակեց որպես բամբասանք։
«Ես բամբասանքներ չեմ մեկնաբանում»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ ըստ պտտվող խոսակցությունների՝ Փաշինյանն ԱՄՆ դեսպան է նշանակելու Լիլիթ Մակունցին, Ուկրաինայի դեսպան՝ Վլադիմիր Կարապետյանին, իսկ ըստ ԱԳՆ-ում տարածված լուրերի՝ ԱԳ նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանն էլ առաջիկայում նշանակվելու է ՌԴ դեսպան: