ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն իր Facebook-ի էջում Freedom House-ի կազմակերպած քննարկման մի հատված է հրապարակել, որում
անդրադարձել է միջազգային կառույցների լռությանը:
Քննարկման ժամանակ նա, մասնավորապես, նշել է. «Մարդու իրավունքների հարցերում միջազգային կազմակերպությունների լռությունը նպաստում է ժողովրդավարության համակարգի հեղինակազրկմանը, մարդու իրավունքների հանդեպ հարգանքի նվազեցմանը։ Տեսանյութերն ուղարկում ենք միջազգային կազմակերպություններ, թե ինչպես են մորթում հայերին, բայց որևէ արձագանք չկա՝ քաղաքական նկատառումներից ելնելով»:
Պաշտպանի կարծիքով՝ միջազգային կազմակերպությունների թիրախային արձագանքի բացակայությունն Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ իրականացված խոշտանգումների, գլխատումների և վատ վերաբերմունքի նկատմամբ խորացնելու է հայատյացությունն ու անպատժելիությունը, ծնելու է նոր՝ ավելի դաժան հանցանքներ։
«Ոչ ոք չի գալիս, ինչո՞ւ չեն գալիս Հայաստան, տեսնեն թե ինչպես են սահմանային բնակավայրերի բնակիչները մեն-մենակ մնացել իրենց խնդիրների հետ»,-հավելել է ՄԻՊ-ը:
Մանրամասները՝ տեսանյութում