Այսօր Արցախի Հանրապետության տարածքից հայտնաբերված զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Ասկերանի շրջանի Խնածախ, Այգեստան և Քռասնի համայնքների տարածքներում, Մարտունի և Մարտակերտ քաղաքներում և հարակից բնակավայրերում:
Այս մասին տեղեկացնում է Արցախի ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը:
Հիշեցնենք, որ ԼՂՀ-ում ՌԴ ՊՆ միջազգային հակաականային կենտրոնի մասնագետները վերջին օրերին 10 հա տարածք, 2 կմ ճանապարհ, 13 մուտք են մաքրել, հայտնաբերվել և դուրս են բերվել 259 պայթունավտանգ առարկաներ:
Ընդհանուր առմամբ, 2020 թ. նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել է 1429 հա տարածք, 445 կմ ճանապարհ, 1374 շինություն, այդ թվում՝ 30 սոցիալապես նշանակալի օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 24 712 պայթուցիկ նյութ: