Արցախում ծառայող զինծառայողների ծնողները հերթական բողոքի ակցիան են անցկացնում Պաշտպանության նախարարության շենքի դիմաց։ Զինծառայողների ծնողները դեմ են, որ իրենց որդիները ծառայեն Արցախում։ Նրանք պահանջում են, որ իրենց որդիները ծառայությունը շարունակեն ՀՀ զորամասերում։
«Ես երեխա չունեմ՝ Ղարաբաղ ծառայության ուղարկելու։ Իմ որդին պատրաստ է գնալ և ՀՀ զորամասերից մեկում ծառայել, բայց Ղարաբաղ չի գնալու, որովհետև անվտանգության երաշխիքներ չկան։ Գորիսից կամ Վարդենիսից այն կողմ ապրելու երաշխիք չկա, վերջ, չենք ուղարկում երեխեքին։ Օրենքով իմ երեխուն իրավունք չունեն ուղարկել Ղարաբաղ, ինչի պիտի իմ երեխան գնա գերի ընկնի, մի հատ էլ տեռորիստ համարվի»,- վրդովվեց ծնողներից մեկը։
Հիշեցնենք, որ փետրվարի 23-ին ՀՀ ՊՆ N զորամասում տեղի է ունեցել միջադեպ։ Ըստ ՀՀ ՊՆ-ի՝ մի խումբ զինծառայողների ծնողներ ու հարազատներ փորձել են խոչընդոտել արձակուրդի նպատակով տուն արձակված պարտադիր ժամկետային զինծառայողների վերադարձն իրենց զորամասեր։ Զորամասի տարածքում տեղի է ունեցել անկարգություն, որի ընթացքում մի խումբ զինվորներ, դրսում հավաքված ծնողների դրդմամբ, հրաժարվել են մեկնել իրենց մշտական տեղակայման վայրեր, իսկ մի քանիսն էլ, օգտվելով ստեղծված իրավիճակից, ինքնակամ լքել են զորամասի տարածքը, հայտնել է ՊՆ-ն:
Մանրամասները՝ տեսանյութում․