Մեկնարկել է ԱԺ յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի հերթական նիստը։
Երեկ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի հերթական նիստը:
Քննարկվել և հաստատվել են Ազգային ժողովի յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին և մարտի 2-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը, սահմանվեցին նաև հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը եւ տեւողությունը:
Կառավարության հեղինակած «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկման տեւողությունը սահմանվել է մինչև երկու ժամ:
Մարտի 2-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվեց 19 հարց:
Մանրամասները՝ տեսանյութում․