Թուրքագետ Վարուժան Գեղամյանը գրել է, որ Թուրքիայի Սպարտա քաղաքում մեկնարկում է թուրք-ադրբեջանական հերթական համատեղ զորավարժությունը։
«Վեցշաբաթյա այս զորավարժություններին նախատեսված է 2 երկրների հետախուզադիվերսիոն զորքերի մասնակցությունը։ Ինչպես նշում են Թուրքիայի պաշտպանության նախարարությունից՝ այս զորավարժությունները ևս անց են կացվում «Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի շրջանակներում»,- գրել է Գեղամյանը։
Հիշեցնենք, որ 2021 թվականի փետրվարի 1-12-ն էլ թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություն անցկացվեց Կարսում: