Վերջին երկու ամսվա ընթացքում Երեւանում վնասվել է (հիմնականում՝ այրվել է) մոտ 110 աղբաման, 2020-ին՝ ամբողջ տարվա ընթացքում, շուրջ 400։
Այս մասին հաղորդել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
«Այրման բոլոր դեպքերում քաղաքապետարանը դիմում է ոստիկանությանը։ Մեկ աղբաման գնելու համար քաղաքը ծախսում է շուրջ 90 000»,- գրել է Կարապետյանը։