Գլխավոր դատախազությունը Սյունիքում կատարված դեպքերի առնչությամբ ՀՀ ոստիկանությանը հանձնարարել է քրեադատավարական կարգով վարույթ իրականացնել:
Armenia Today-ի հետ զրույցում լուրը հայտնեց Դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
Նրա խոսքով՝ ոստիկանությունը պետք է ուսումնասիրություններ կատարի Սյունիքում տեղի ունեցած բողոքի ակցիաների ընթացքում տեղի ունեցած օրինազանցությունների առնչությամբ։
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Սյունիքի մարզ բուռն արձագանք է ստացել տեղացիների շրջանում։ Նրան Ագարակում դիմավորել են վիրավորական վանկարկումներով, որոշ քաղաքացիներ բարձրացել են ծառայողական մեքենայի վրա։ Փաշինյանին չեն թուլատրել այցելել զոհվածների գերեզմանին։ Խափանվել է նրա այցը Մեղրի ու Քաջարան։