ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենը ապրիլքսանչորսյան իր ուղերձում օգտագործեց «Հայոց ցեղասպանություն» եզրույթը։
«Ամեն տարի այս օրը մենք հիշատակում ենք այն մարդկանց, ովքեր իրենց կյանքը զոհեցին Հայոց Ցեղասպանության ժամանակ Օսմանյան Կայսրությունում, եւ կրկին պարտավորվածություն ենք ստանձնում կանխել նման չարագործությունների կրկնվելը։
Սկսած 1915 թվականի ապրիլի քսանչորսից, երբ հայ մտավորականությունը եւ համայնքի առաջնորդները ձերբակալվեցին Կոնստանդնուպոլսում Օսմանյան Կայսրության կողմից, մեկուկես միլիոն հայեր բռնագաղթվեցին, սպանվեցին եւ մահվան ուղարկվեցին մարդասպանների կողմից։ Մենք հարգում ենք Մեծ Եղեռնի հիշատակը ,որպեսզի տեղի ունեցած սարսափները երբեւէ չկորչեն պատմության մեջ։ Վերապրածներից շատերը հարկադրված էին իրենց համար նոր տուն փնտրել եւ նոր կյանք սկսել ամբողջ աշխարհում, այդ թվում նաեւ՝ Միացյալ Նահանգներում։ Ունենալով ուժ եւ տոկունություն, Հայ ժողովուրդը վերապրել է ու վերստեղծել իր համայնքը։ Տասնամյակների ընթացքում հայ վերաբնակիչները հարստացրել են Միացյալ Նահանգները, բայց երբեք չեն մոռացել ողբերգական պատմությունը, որը նրանց այդքան շատ նախնիների բերել է մեր եզերքները։
Մենք հարգում ենք նրանց պատմությունը։ Մենք տեսնում ենք այդ ցավը։ Հաստատում ենք պատմությունը։ Մենք դա չենք անում, որպեսզի մեղադրանք, այլ այն բանի համար, որ այն երբեք չկրկնվի։ Այսօր մենք վշտանում ենք այն ամենի համար, ինչը կորսվել է, սակայն եկեք մեր հայացքներն ուղղենք ապագային՝ աշխարհին, որը մենք ցանկանում ենք կառուցել մեր երեխաների համար։ Աշխարհ, որը արատավորված չի լինի ֆանատիզմի եւ անհանդուրժողականության ամենօրյա դրսեւորումներով, որտեղ հարգված կլինեն մարդու իրավունքները եւ որտեղ բոլոր մարդիկ կարող են ապրել արժանապատվությամբ եւ անվտանգ»։