Առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանը ներկայացրել է առողջապահական համակարգի՝ այս պահին առկա կորոնավիրուսային հիվանդությամբ ծանրաբեռնվածության համառոտ պատկերը:
«Ստացիոնար բուժում է ստանում 2294 քաղաքացի: Նրանցից ծանր վիճակում է գտնվում 962-ը, ծայրահեղ ծանր՝ 233-ը: Թոքերի արհեստական օդափոխման սարքերին միացված 76 քաղաքացի կա: ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ ստացիոնար բուժօգնության ավարտից հետո շուրջ 30 քաղաքացու տրամադրվել է թթվածնային խտացուցիչ, որի շնորհիվ վերջիններս անհրաժեշտ բուժօգնությունը շարունակում են ստանալ տանը:
Հ.Գ. Փաստեմ, որ կորոնավիրուսային հիվանդության ստացիոնար բուժօգնության ավարտից հետո քաղաքացիները հաճախ ստիպված են լինում անցնել երկարատև վերականգնման շրջան»,-նշել է նախարարի տեղակալը: