Եթե դիտարկենք քաղաքական տեսանկյունից, ապա հայ-ադրբեջանական սահմանը պետական սահման է, բայց զինվորականների համար դա շփման գիծ է։ Եթե դա պետական սահման է, ապա այն պետք է պաշտպանեն սահմանապահ զորքերը։
Այս մասին ասաց ՀՀ ԶՈւ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը։
«Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի համապատասխան հատվածները բարձրլեռնային են, կտրտված, անտառային, լեռնաանտառային, առկա են մի շարք չդիտարկվող հատվածներ, միջդիրքային հատվածները կարող են կազմել 2-4 կմ։
Մի դիրքից մյուսն անցնող զինվորը չի կարող մշտապես դիտարկել։ Մայիսի 12-ին թշնամական ուժերին հաջողվել է աննկատ հատել միջդիրքային հատվածը՝ երկու ուղղություններով»։
Ինչ վերաբերում է կահավորվածությանը, ապա 6 ամիսների ընթացքում ԶՈւ-ը չէին կարող կահավորել նոր դիրքերը, որոնք ձգվում են Արաքսից մինչև Գինալ կոչվող բարձունքը։
Իսկ թե ով պետք է պատասխան տա դիրքային կահավորման համար, ապա պատասխանատու է փոքր մանուկից մինչև վերջին մարդը։ Պատասխանատու ենք բոլորս, ասաց Ասրյանը։