Կանադան մտահոգված է ադրբեջանական զորքերի կողմից վեց հայ զինվորների գերեվարմամբ և հայ-ադրբեջանական սահմանին պահպանվող լարվածությամբ։ Այս մասին ասված է Կանադայի ԱԳՆ-ի Twitter-ում։
«Կանադան մտահոգված է ադրբեջանական զորքերի կողմից վեց հայ զինվորների գերեվարմամբ և հայ-ադրբեջանական սահմանին պահպանվող լարվածությամբ։ Մենք կոչ ենք անում, որ բոլոր հարցերը լուծվեն խաղաղ բանակցությունների միջոցով»,- ասված է Կանադայի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։
Canada is concerned by the capture of six Armenian soldiers by Azerbaijani forces and the ongoing tensions along the Armenia-Azerbaijan border. We call for all issues to be resolved peaceful negotiations through the @OSCE Minsk Group.
— Foreign Policy CAN (@CanadaFP) May 28, 2021
Հիշեցնենք, որ մայիսի 27-ին՝ վաղ առավոտյան, Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈւ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈւ վեց զինծառայող։ Գերեվարված անձինք են պայմանագրային զինծառայողներ Ա. Ն. Աբգարյանը, Ի. Ա. Սարգսյանը, Վ. Վ. Սարգսյանը, Բ. Ս. Օհանյանը, Ա. Գ. Բուդոյանը, Վ. Օ. Ռաֆայելյանը։