Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Ազգային ժողովում արտահերթ նիստ է հրավիրվել։
ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը խիստ քննադատության ենթարկեց ներկայիս կառավարությանը՝ անդրադառնալով Աբովյանի դիահերձարանում զոհվածների դիերի պահման դեպքին։
«Սա շատ վատ մեսիջ է, որը պետությունը կարող էր տալ։ Ես Վարդենիսից եմ գալիս, որտեղի շրջաններն ադրբեջանական զինծառայողներով են լցված։ Ամեն վայրկյան կարող է բռնկվել։ Այս պայթյունավտանգ իրավիճակում ո՞րն է պետության մեսիջը, ո՞ր վաղը դուք վերածվելու եք պարկերով լցված դիերի։ Սա ամենավատ բանն էր, որ կարող էր տեղի ունենալ»,-ասաց նա։
ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը, կարծելով, որ իր ձայնը չի լսվում, Թագուհի Թովմասյանին «идиотка» անվանեց։
Մանրամասները՝ տեսանյութում․