Սև լիճն ադրբեջանցիների վերահսկողության տակ հայտնվելու հանգամանքը լուրջ վտանգ է ներկայացնում, որովհետև այդտեղից են ձևավորվում ոռոգման և խմելու ջրի համակարգերը։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:
«Երկու իրավիճակ ունենք, առաջին՝ Ադրբեջանի զինվորականները ֆիզիկապես ներկա են մեր կոնկրետ տարածքներում։ Երկրորդ՝ նրանք նշանառության տակ են պահում իրենց դիտարկման ներքո գտնվող արոտվայրերը։ Դելիմիտացիայի ու դեմարկացիայի պայմաններում իրավունք չունենք ամբողջը տանենք, մտցնենք քաղաքական, ռազմական կոմպոնենտների մեջ: Մենք մոռանում ենք, որ այնտեղ մարդիկ կան»,- հավելելով, որ սահմանազատման արդյունքում չպետք է խաթարվի սահմանամերձ հատվածներում ապրող քաղաքացիների կյանքը։
Նրա խոսքով՝ Գեղարքունիքում՝ Վերին Շորժայի հատվածում խոշոր ավազան կա, որը ևս հայտնվել է ադրբեջանցիների վերահսկողության տակ: Ըստ Թաթոյանի՝ ջրային պաշարների անվտանգության հետ կապված լուրջ խնդիր կա:
Հիշեցնենք, որ Ադրբեջանական զինված ուժերը խախտելով ՀՀ տարածքային ամբողջականությունը, ներժուժել են ՀՀ տարածք․ ադրբեջանական ԶՈւ կուտակումներն կան Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում։