«Արամ Խաչատրյան» համերգասրահում հունիսի 30-ի ժամը 19.30-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և թավջութակահար Նարեկ Հախնազարյանը երաժշտասեր հանրությանը կներկայացնեն Էդուարդ Հայրապետյանի Թավջութակի կոնցերտի հայաստանյան պրեմիերան։ Ծրագրում կհնչեն նաև հատվածներ Սերգեյ Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ» բալետից։ «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբից:
Ըստ աղբյուրի՝ համերգը կղեկավարի դիրիժոր Ջուն Սան Պարկը։ Վերջինս Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիրներից է։