Որոշ պետություններ շարունակում են օգտագործել ծայրահեղական իսլամիստական խմբավորումները տարածքային հակամարտությունների գոտիներում՝ սեփական նպատակներին հասնելու համար։
Այս մասին հունիսի 23-ին Միջազգային անվտանգության հարցերով մոսկովյան IX խորհրդաժողովում հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը։
Հիշեցնենք, որ Արցախում ռազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանում ակտիվորեն օգտագործել էր սիրիացի վարձկաններին։ Տնօրեն, Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը ավելի վաղ նշել էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի ահաբեկչական կազմակարպություններ են մուտք գործել։
Ռուսաստանի ԱԳՆ-ի տեղեկատվության համաձայն ՝ մարտական գործողությունների գոտի են տեղափոխվել Սիրիայի եւ Լիբիայի գրոհայինները: