2021 թվականի հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ժամանակ այլ անձի փոխարեն քվեարկելու մասին դիմումները համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել մինչև սույն թվականի հունիսի 23-ը՝ ժամը 11.00-ն: Այս մասին հայտնում են ԿԸՀ-ից։
Սահմանված ժամկետում տարածքային ընտրական հանձնաժողովները չեն ստացել այլ անձի փոխարեն քվեարկելու մասին դիմումներ։
Հիշեցնենք, որ հունիսի 20-ին տեղի են ունեցել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։
Քվեարկության արդյունքներով խորհրդարան են անցել Նիկոլ Փաշինյանի, Ռոբերտ Քոչարյանի և Արթուր Վանեցյանի գլխավորած քաղաքական ուժերը։