«Իզմիրլյան» ԲԿ տնօրեն Արմեն Չարչյանը վիրահատական միջամտության է ենթարկվել։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ տեղեկացրեց փաստաբան Արամ Վարդևանյանը։
«Վիրահատական միջամտության է ենթարկվել՝ սրտի վիճակի ստենտերի ուսումնասիրության նպատակով։ Առողջական վիճակի այս զարգացումները հաջորդել են հունիսի 23-ի կալանավորման որոշմանը»,- մանրամասնեց նա։
Հիշեցնենք՝ երեկ «Իզմիրլյան» ԲԿ աշխատակիցները ՀՔԾ-ի մոտ բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեցին, որ Արմեն Չարչյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է։
Հիշեցնենք նաև, որ Արմեն Չարչյանը կալանավորվել է մեկ ամսով։ Նա «Հայաստան» դաշինքի անդամ է, պատգամավորի թեկնածու։
Համացանցում ձայնագրություն էր տարածվել, որում Արմեն Չարչյանը ԲԿ-ի աշխատակիցներին կոչ էր անում պարտադիր մասնակցել ընտրություններին։ Արմեն Չարչյանը ձերբակալվել էր, ապա ազատ արձակվել։