ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը դատական հայց է ներկայացրել ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանի դեմ։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» Դատական տեղեկատվական համակարգից։
Թագուհի Թովմասյանը Լենա Նազարյանից պահանջում է հրապարակայնորեն ներողություն խնդրել և փոխհատուցում վճարել վիրավորանք համարվող արտահայտության համար։
Հիշեցնենք, որ ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը խիստ քննադատության էր ենթարկել ներկայիս կառավարությանը՝ անդրադառնալով Աբովյանի դիահերձարանում զոհվածների դիերի պահման դեպքին։ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը, կարծելով, որ իր ձայնը չի լսվում, Թագուհի Թովմասյանին «իդիոտկա» էր անվանել։