Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) հետ երկխոսությունը պարտադրվող պայմաններով անհնար է: Այս մասին «Россия-1» հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Դաշինքը ապակայունացնող տարր է հանդիսանում մայրցամաքում և չի կրում կայունություն»,-նշել է Պեսկովը:
Պեսկովը նշել է, որ բացի առճակատումներից, ՆԱՏՕ-ն այլ գործառույթ չի կատարում:
«Մինչդեռ՝ Ռուսաստանի Դաշնությունը միշտ պահպանել է ՆԱՏՕ -ի հետ կառուցողական հարաբերություններ հաստատելու իր շահագրգռվածությունը», – հայտարարել է նա: