Այս պահի դրությամբ՝ Գեղարքունքի մարզից 81 գլուխ անասուն անցել է ադրբեջանական կողմը։ Չնայած ընթանում են բանակցություններ, սակայն, հարցի լուծման ուղղությամբ վերջնական լուծում չկա։
Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին ժամանակ հայտնեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։
Նա տեղեկացրեց, որ 81 գլուխ անասունը պատկանում է հինգ ընտանիքի։
«Մենք իրենց հետ աշխատում ենք, հանդիպել ենք և փոքր ֆինանսական աջակցություն ենք ցուցաբերել, մինչև կհասկանանք՝ այս գործընթացում անասունները հետ կբերվե՞ն, թե՝ ոչ։ Եթե ոչ՝ պետությունը ինչ-որ բան կնախաձեռնի։ Սպասենք, տեսնենք գործընթացներն ինչպես կզարգանան»,- նկատեց մարզպետը։
Գնել Սանսոյանի խոսքով՝ խոտհարքների հետ կապված պատերազմից հետո որոշակի խնդիրներ ունենք։
«Հատկապես մայիսի 13-ից հետո ունենք վայրեր, որտեղ արոտավայրերն օգտագործելու հետ կապված որոշակի դժվարություններ կան: Բայց նաև ունենք վայրեր, որտեղ մեր բանակային կորպուսը որոշակի լրացուցիչ ուժեր է դնում, երբ բնակիչները խոտ հավաքելու պրոցեսով պետք է զբաղվեն, որպեսզի նրանք իրենց ավելի ապահով զգան»,- մանրամասնեց մարզի ղեկավարը և հույս հայտնեց, որ մինչև բարձրադիր վայրերում սկսվի խոտհունձը, խնդիրները կկարգավորվեն ռուսական կողմի ներկայությամբ։
Մանրամասները՝ տեսանյութում։