Կառավարությունն այսօր արտահերթ նիստ է հրավիրել։
Նիստում օրակարգում ներառված է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանին ազատելու մասին հարցը։
Միևնույն ժամանակ, կառավարության նիստում մեկ այլ օրակարգով ՔԿ նախագահի տեղակալ, ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանին Քննչական կոմիտեի նախագահ նշանակելու մասին հարցն է։
Արցախի Հանրապետության իշխանությունը Արգիշտի Քյարամյանին պարգևատրել է Արիության մեդալով: