«Հայաստան» դաշինքի անդամ, փաստաբան Ռոբերտ Հայրապետյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է Սյունիքի մի քանի համայնքապետերի նկատմամբ հարուցած քրեական գործերին ու կալանավորումներին։
«Սյունիքի ինքնապաշտտպանության գինը 5 համայնքապետերից 4-ի նկատմամբ քաղաքական վրեժխնդրության արդյունք հանդիսացող քրեական հետապնդումներն են։
4-ից 2-ը կալանավորված են, 1-ը՝ ձերբակալված, 1-ի կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ դատարանի որոշումը կլինի այսօր։
Արձանագրենք նաև՝
Սյունիքի ինքնապաշտպանությունը շարունակվում է։
Այս անգամ Սյունիքը պաշարել փորձող ադրբեջանաթուրքական տանդեմի և երկրի ներսում գտնվող պետությունն ատողների դեմ։
Ի լրումն՝
30.000-ից ավելի մուրճասեր սյունեցիները, ովքեր մոլորություն ունեցան իրենց երեխաների ճակատագիրը տնօրինելու իրավունք տալ անսուրբներին, թող պատրաստ լինեն ինքնագոյատևման «մարտերի»։
Հ․Գ․ Սև լճի տարածքից անհետացած զինծառայողների որոնողական աշխատանքները մինչև այս պահը որևէ արդյունք չեն տվել»,- գրել է նա։