Մոսկվայում կայացել է Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հանդիպումը, որի ժամանակ քննարկվել է նաև ԼՂ թեման. գրում է vestikavkaza.ru-ն:
Կրեմլի ղեկավարը հայտարարել է, որ կարևորագույն հարցերից մեկը տարածաշրջանում ստեղծված իրավիճակի կարգավորումն է՝ նշելով փոխզիջումային լուծումների կարևորությունը, որոնք ամենադժվարն են:
«Իհարկե, ամենակարևոր հարցերից մեկը մնում է տարածաշրջանում իրավիճակի կարգավորման հարցը: Ես գիտեմ, որ դուք դրան մեծ ուշադրություն եք դարձնում: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել փոխզիջումային լուծումներ գտնելու համար: Եթե ցանկանում ենք կարգավորել, ինչը բոլորն են ցանկանում, ապա անհրաժեշտ է գնալ այդ ուղիով, ինչը մինչև այժմ հաջողվել է: Մինչ այժմ մենք կարողացել ենք դա անել, ինչի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ», – շեշտել է Վլադիմիր Պուտինը:
Ադրբեջանի նախագահը ՌԴ ղեկավարին շնորհակալություն է հայտնել հետպատերազմյան շրջանում տարածաշրջանի հիմնահարցին մշտական ուշադրության, շատ կարևոր ու զգայուն հարցերում անձնական մասնակցության համար՝ ուղղված կայունության հաստատմանը, որպեսզի հետպատերազմյան շրջանը հանդարտ անցնի