Բանակի բարեփոխման շրջանակում ուզում ենք անցում կատարել պրոֆեսիոնալ բանակի: Այս մասին Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ ժամկետային զինծառայության ժամկետի կրճատում կլինի:
«Բանակի ինտենսիվ բարեփոխումներ են կատարվելու»,-ասել է նա՝ տեղեկացնելով, որ արդեն պատրաստ է զինված ուժերի բարեփոխման հայեցակարգը, խորհրդարանական ընտրություններից հետո հավելյալ թարմացումներ են կատարվել:
Նա նաև հայտարարել է, որ ծրագրում են կանանց առավելագույնս ներգրավել անվտանգության հարցերում։
Ա. Գրիգորյանի խոսքով՝ երկրի բնակչության կեսը կանայք են, սակայն մշակութային առանձնահատկությունները հաշվի առնելով՝ անվտանգության հարցերում կանանց մասնակցությունը փոքր է. «Կանանանց բներգարվումը բանակում մեր շեշտադրումներից մեկն է: Մենք ցանկանում ենք փոխել այդ մոտեցումը և հնարավորինս շատ ներգրավել կանանց թե՛ անվտանգության, թե՛ պաշտպանության հարցերում»։