«Ֆիզգոռոդոկում», որտեղ, բնակիչների պնդմամբ, ապօրինի շինարարություն են սկսել, ոստիկանները բերման են ենթարկել բնակիչներից Հայկ Հարությունյանին, որը փորձել է պարզաբանում պահանջել ոստիկաններից՝ իր մեքենային հարվածելու համար (տեսանյութը՝ այստեղ). գրում է infocom.am-ը:
Թաղամասի բնակիչներից Մագդա Հովհաննիսյանն Infocom-ի հետ զրույցում հայտնեց, որ Հարությունյանին բերման ենթարկելու ժամանակ «Ֆիզգոռոդոկում» շինարարություն իրականացնող «Ռատկո» ընկերությանը պատկանող մեքենաներից մեկը քշել է Հայկ Հարությունյանի դստեր ուղղությամբ՝ փորձելով նրան վրաերթի ենթարկել։ Վերջինս վնասվածքներ չի ստացել, այս պահին նա Ոստիկանությունում հանցագործության մասին հաղորդում է ներկայացնում դեպքի առնչությամբ։
Ինչպես պնդում են տեղի բնակիչները, ոստիկանները, որոնք դեպքին ականատես են եղել, տեղում ոչինչ չեն ձեռնարկել։