Արդեն մի քանի ամիս է, ինչ ամերիկյան դերասաններ Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը գտնվում են մամուլի թիրախում։ Աստղերը 17 տարի անց հրաժարվում են մեկնաբանել իրենց վերամիավորումը, սակայն չեն դադարում միասին ժամանակ անցկացնել։
Այժմ երկու հայտնի դերասանները հայտնվել են Վենետիկի կինոփառատոնի լուսանկարիչների օբյեկտիվներում։ Նրանք մասնակցել են «Վերջին մենամարտը» ֆիլմի պրեմիերային, որում Աֆլեքը խաղացել է գլխավոր դերերից մեկը: Սա վերամիավորումից հետո սիրահարների առաջին հրապարակային ելքն էր դեպի Կարմիր գորգ։ Երգչուհին ընտրել է Valentino-ի սպիտակ ժանյակավոր զգեստ։
Լոպեսն Instagram-ի իր էջում լուսանկարներ է հրապարակել Իտալիայից, որոնք հիացրել են երկրպագուներին: