Կառավարությունը սեպտեմբերի 16-ի նիստում հավանություն տվեց «Ճանապարհային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններին և հարակից օրենքների փաթեթին, որոնք սահմանված կարգով կուղարկվեն երկրի խորհրդարան:
Ինչպես նշվում է փաթեթի հիմնավորման մեջ, ներկայումս օդանավակայանի տարածքում տաքսիների գործունեության վերաբերյալ առանձին կանոնակարգեր չկան, ինչը հաճախ հանգեցնում է տաքսու վարորդների անընդունելի վարքագծի՝ ուղևորներին անհանգստություն պատճառելով: Հայաստան մուտք գործող օտարերկրյա քաղաքացիներն ու զբոսաշրջիկները հայտնվում են անհարմար իրավիճակում, անընդունելի՝ զբոսաշրջության զարգացման տեսանկյունից:
Բացի այդ, օդանավակայանների տարածք տաքսի ծառայություններ մատուցել ցանկացող ընկերությունները չունեն տաքսու կարգավիճակ, ինչը փոխադրողների համար անհավասար մրցակցային դաշտ է ստեղծում: Տաքսի ընկերությունների և անհատ ձեռնարկատերերի համար հավասար պայմաններ ստեղծելու համար առաջարկվում է օդանավակայանում ուղևորատար տաքսի փոխադրումներ կազմակերպելու համար տալ «Ա» կատեգորիայի լիցենզիա:
Այդ կատեգորիայի լիցենզիայի պետական տուրքը կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար սահմանվում է տարեկան 200 հազար դրամ:
Փաթեթը կարգավորում է նաև օդանավակայանի տարածքում տաքսու ուղևորների փոխադրման գործընթացը: Խախտումների դեպքում նշանակվում է վարչական տույժ: