Մենք 30 տարի առաջ կերտեցինք մեր երկրի ապագան, նպատակը մեկն էր՝ Արցախի արարումն էր։ Այս մասին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով Armenia Today-ի հարցին, թե կարողացել ենք պահպանել այն անկախությունը, որը ձեռք էինք բերել։
Նրա խոսքով՝ այս տարիների ընթացքում ունեցել ենք բավականին ձեռքբերումներ։
Armenia Today-ի դիտարկմանը, թե տպավորություն է՝ սահմանազատման աշխատանքներն արդեն սկսվել են, քանի որ մամուլում հրապարակումներ կան, որ պայմանավորվածություններ են ձեռք բերվել այս ուղղությամբ, Սեյրան Օհանյանը նշեց, որ մամուլի հրապարակումներից իրենք էլ են լսում, որ հենք են ստեղծում՝ սահմանազատման և սահմանագծման, բայց դրա համար առաջին պայմանը խաղաղության պայմանագիրն է։
Մանրամասները՝ տեսանյութում։