Այսօր՝ ժամը 18:30-ին, Գարեգին Նժդեհի հրապարակից կմեկնարկի ջահերով երթ՝ դեպի Եռաբլուր:
Այս մասին գրել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Ղազինյանը:
«Այսօր, ժամը 18.30 Գարեգին Նժդեհի հրապարակից մեկնարկում է ջահերով երթ դեպի Եռաբլուր՝ խոնարհվելու համազգային երազանքների իրագործման համար պայքարում ընկած մեր որդիների ու եղբայրների շիրիմների առջև:
Այս երթին պետք է մասնակցի յուրաքանչյուր Հայ մարդ՝ անկախ քաղաքական կողմնորոշումից, ում համար թանկ է Հայրենիքը, ով ունի ազգային արժանապատվություն և պատրաստ է պայքարել ՀԱՆՈՒՆ Հայաստանի ու Արցախի, ՀԱՆՈՒՆ մեր ազգային արժանապատվության:
Ուրեմն, հանդիպում ենք ժամը 18.30 Գարեգին Նժդեհի հրապարակում և ապացուցում ենք ինքներս մեզ և ամբողջ աշխարհին, որ Հայաստանն ու Արցախը տեր ունի և այդ տերը ՄԵՆՔ ԵՆՔ»,-հավելել է նա:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին, լրանում է 44-օրյա պատերազմի տարելիցն է: