Հոկտեմբերի 2-ից Հովհաննես Այվազովսկու և նրա կրտսեր ժամանակակից ծովանկարիչների՝ Արսեն Շաբանյանի, Վարդան Մախոխյանի, Էմանուել Մահտեսյանի ծովանկարների ընտրանի հավաքածուն միասին ցուցադրվում է առաջին անգամ։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է Հայաստանի ազգային պատկերասրահը։
«Ցուցահանդեսում ներկայացված ստեղծագործությունները որպես հավաքածուներ կամ առանձին արժեքավոր նկարներ Ազգային պատկերասրահին փոխանցել են Հակոբ Էքիզլերը, Վարվառե Քանանյանը, Աբրահամ Ջինջյանը, Չամքերթեն ընտանիքը, Գարիկ Բասմաջյանը և այլ նվիրատուներ։
19-րդ դարի և 20-րդ դարասկզբի չորս նշանավոր ծովանկարիչների բարձրարժեք գործերի հետ մեկտեղ ցուցադրությունը ներկայացնում է թանգարանի այդ խոշորագույն նվիրատուների կենսագրությունն ամփոփող յուրօրինակ «միասնական դիմանկար»:
Ցուցահանդեսը բաց է մինչև նոյեմբերի 5-ը:
Երեքշաբթի-շաբաթ՝ 11:00-17:30
Կիրակի՝ 11:00-16:30
Մուտքը՝ Արամի փողոցից»,- նշել են պատկերասրահից։