Պոպուլիզմը վտանգավոր է հատկապես այն երկրների համար, որոնք ունեն անվտանգության խնդիրներ, որոնք դեռևս չունեն կայացած պետական կառույցներ: Այս մասին ասել է ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով Հայաստանի Հանրապետական կուսակցության համաժողովի մասնակիցներին հետաքրքրող մի շարք հարցերին:
«Հայաստանի զարգացումը, ժողովրդավարությունը հակացուցված է այսօրվա իշխանություններին: Մեր պայքարը ոչ թե մարդկանց մեր կողմը գրավելու համար պետք է լինի, այլ թե ինչքան շուտ և ինչպես ենք կարողանում սրան հեռացնել: Հայաստանի ընդդիմությունը կարող է իշխանափոխություն կազմակերպել, եթե հիմնական ընդդիմադիր ուժերն իրենց առջև միայն մեկ՝ իշխանափոխության նպատակ դնեն: Նպատակը սրան իշխանության հեռացնելն ու ապա իշխանության գալը չխպետք է լինի: Այսօր իշխանության գալու մասին ընդհանրապես չպետք է մտածել: Ես ուրախ կլինեի, որ մեր ստացած ստոկոսը երկու անգամ էլ քիչ լիներ, բայց ուրիշ ընդդիմադիրներ ավելի բարձր ձայներ ստանային, ու այսօր այսպիսի կառավարություն չունենայինք»,-ասաց նա՝ հավելելով, որ նշվածի համար պետք է ռազմավարություն ունենալ: