Հայ բռնցքամարտիկ Գոռ Երիցյանը հերթական հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում:Այս մասին հայտնում է Punch Boxing-ը:
ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի Dignity Health Sports Park մարզապալատում ընթացող պրոֆեսիոնալ բռնցքամարտի հանդիպման ընթացքում հայազգի բռնցքամարտիկ Գոռ Երիցյանն իր հերթական հաղթանակն է տոնել, որը, ընդ որում, անընդմեջ իր 12-րդ հաղթանակն էր։ Հայ մարզիկը մրցում էր ճապոնացի Շոկի Սակայի դեմ:
8 ռաունդից բաղկացած բռնցքամարտն ավարտվել է Գոռի առավելությամբ․ 80:72, 79:73, 77:75 հաշվով հաղթանակը շնորհվել է հայ բռնցքամարտիկին: