Ազատ ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնությունում Սերգեյ Սարգսյանը կպայքարի բրոնզե մեդալի համար:
Գերծանր քաշային Սերգեյ Սարգսյանը Սոֆիայում ընթացող առաջնությունում հասել է մինչև կիսաեզրափակիչ: Այդ փուլում նա 2:9 հաշվով զիջել է վրացի Գեորգի Չիխրաձեին:
3-րդ տեղի համար պայքարում նրա մրցակիցը հայտնի կդառնա Մարիուս Ուջա (Մոլդովա)-Ադիլ Միսիչշրչի (Թուրքիա) գոտեմարտից հետո:
Հիշեցնենք, որ այսօր ԱԱ-ում հանդես կգան Էդիկ Հարությունյանը (45 կգ), Լեւիկ Միքայելյանը (51 կգ), Գենիկ Ասատրյանը (60 կգ), Մենուա Յարիբեկյանը (71 կգ), Լյովա Գևորգյանը (92 կգ):