«Ապրելու» երկիր կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը և կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը Ռուբեն Վարդանյանի հետ այցելել են Մեղրի համայնք։ Այս մասին հայտնում են կուսակցությունից:
Ռուբեն Վարդանյանը կարևորել է Մեղրու մշակութային բացառիկ ժառանգությունը, որը համայնքի զարգացման համար լուրջ նախադրյալ է հանդիսանում։
Մեղրին ունի չիրացված պոտենցիալ ինչպես զբոսաշրջության, այնպես էլ տնտեսության զարգացման տեսանկյունից։ Այդ մասով կարևոր էր արձանագրել նաև մեղրեցիների կարծիքները, առաջարկները հետագա ծրագրերի իրականացման համար։