Հարավային Կովկասի տարածաշրջանային կոմունիկացիաները կարող են վերականգնվել, եթե դրանցում միլիարդավոր դոլարներ ներդրվեն։ Այս մասին Factor TV-ի հետ զրույցում հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Տեղյակ եք, որ քննարկվում է երկաթուղու ապաշրջափակման հնարավորությունը։ Հորադիզից Մեղրի ճանապարհ կա երկաթուղային ենթակառուցվածքի համար։ Այսպես ասենք՝ ճանապարհ կա, բայց ռելսեր չկան, մեծ ներդրումներ են պետք։ Խոսքը միլիարդավոր դոլարների ներդրումների մասին է։ Եվ այդ հարցերում պետք է որոշակի հստակություն լինի, որպեսզի հնարավոր լինի առաջ շարժվել», – նշել է նա ։
Գրիգորյանը նաեւ հավելել է, որ «բոլոր ներդրումները կատարվում են տվյալ պետության սուվերեն հնարավորությունների շրջանակներում»: