Միավորված ազգերի կազմակերպությունում (ՄԱԿ) որպես պաշտոնական փաստաթուղթ տարածվել է «Ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի քաղաքացիական անձանց սպանության վերաբերյալ» Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի զեկույցը։
Այս մասին հայտնում է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
Զեկույցը հասանելի է հետևյալ հղումով։
Զեկույցում ամփոփվել են Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախի Հանրապետության դեմ 2020թ.սեպտեմբերի 27-ից սանձազերծված ռազմական ագրեսիայի հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում զոհվածների, ինչպես նաև Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ անցած շրջաններում գերեվարված քաղաքացիական անձանց սպանության դեպքերը:
2020թ. սեպտեմբերի 27-ից մինչև 2021թ. սեպտեմբերի 27-ը Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի փաստահավաք աշխատանքների ընթացքում նույնականացվել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից սպանված 80 քաղաքացիական անձ: Նրանցից 42 – ը սպանվել են դիտավորյալ հարվածների, 38 – ը՝ գերության մեջ։