Հայտնի են մի շարք համայնքներում դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները։
Մի քանի խոշոր համայնքներում նախնական տվյալներով ՔՊ-ն պարտություն է կրում: Այդ համայնքներն են՝ Վանաձոր, Գավառ, Աբովյան, Ապարան, Մասիս, Եղվարդ, Վեդի, Եղեգնաձոր։
▪️ ՎԱՆԱՁՈՐ / ԼՈՌՈՒ ՄԱՐԶ
Նախնական արդյունքներով Վանաձոր խոշորացված համայնքում առաջատարը «Մամիկոն Ասլանյան» դաշինքն է։
▪️ՄԱՍԻՍ / ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶ
Իշխող կուսակցության ներկայացուցիչները Արարատի մարզի Մասիս համայնքում պարտվել են համայնքի նախկին ղեկավար Դավիթ Համբարձումյանին։ Այս մասին ասվում է Համբարձումյանի Facebook-յան էջում։ Համբարձումյանի խոսքով՝ ինքը հաղթել է «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչ Սայեն Հայրապետյանին՝ մոտ 1500 ձայնի տարբերությամբ։
▪️ ԱԲՈՎՅԱՆ / ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ
Աբովյան խոշորացված համայնքում ձայների նախնական հաշվարկով հաղթել է ԲՀԿ-ն, որի քաղաքապետի թեկնածուն Էդուարդ Բաբայանն է:
▪️ԳԱՎԱՌ / ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ
«Նախնական տվյալներով Գավառ խոշորացված համայնքում «Գուրգեն Մարտիրոսյան» դաշինքը ստացել է վավեր քվեաթերթիկների շուրջ 54%-ի չափով քվե և իրավունքի ուժով քաղաքապետ կդառնա Գուրգեն Մարտիրոսյանը»,-այս մասին Facebook-յան իր էջում հայտնել է ՔՈ կուսակցության ներկայացուցիչ Միքայել Նահապետյանը։
▪️ԱՊԱՐԱՆ / ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶ
Ապարանում հաղթանակ է տարել «Կարեն Եղիազարյան» դաշինքը։
▪️ԵՂԵԳՆԱՁՈՐ / ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ
Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր համայնքում բացարձակ մեծամասնությամբ ՏԻՄ ընտրություններում հաղթել է «Դավիթ Հարությունյան» դաշինքը։ Դաշինքի օգտին քվեարկել է ընտրողների 62 տոկոսը։