Ռոմանոս Պետրոսյանը ՊՎԾ ղեկավար է նշանակվել։
Այս մասին որոշում է ստորագրել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ավելի վաղ ՀՀ նախագահը ստորագրել էր հրամանագիր, որով Ռոմանոս Պետրոսյանն ազատվել էր Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից։ Նշենք, որ Ռոմանոս Պետրոսյանն այդ պաշտոնին նշանակվել էր 2020թ. հուլիսի 30-ին: Մինչ այդ նա զբաղեցնում էր Կոտայքի մարզպետի պաշտոնը: