«ՏաԹևեր» ճոպանուղին հաղթել է World Travel Awards-ի 28-րդ մրցանակաբաշխությունը «Աշխարհի լավագույն ճոպանուղի 2021» անվանակարգում, իսկ Հայաստանը՝ մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջության ուղղություն անվանակարգում: Այս մասին հայտնում է Հայաստանի զբոսաշրջության կոմիտեի կայքը։
«Այս ձեռքբերումը ևս մեկ անգամ ապացուցեց այն փաստը, որ Տաթևի վանական համալիրը և «ՏաԹևեր» ճոպանուղին Հայաստանի ու տարածաշրջանի համար հանդիսանում են առաջնակարգ և նշանակալի զբոսաշրջային ուղղություն, իսկ «ՏաԹևեր» ճոպանուղին համապատասխանում է միջազգային ամենաբարձր չափանիշներին»,- ասաց «ՏաԹևեր» ճոպանուղու տնօրեն Վահե Բաղդասարյանը։
«ՏաԹևերը», լինելով աշխարհի ամենաերկար (5752 մ) հետադարձելի ճոպանուղին և 11 տարվա ընթացքում սպասարկելով ավելի քան 1 միլիոն այցելու, այս համաշխարհային մակարդակի մրցանակի շնորհիվ կարող է գրանցել նորանոր ձեռբերումներ, ինչպես նաև միջազգային զբոսաշրջային շուկայում հաջողությամբ շարունակել Հայաստանի ու Տաթևի վերաբերյալ իրազեկության բարձրացմանն ուղղված աշխատանքները։
Համագործակցությունը «World Travel Awards»-ի հետ մերկնարկել էր «Զբոսաշրջության և քաղաքաշինության» (TUF) բարեգործական հիմնադրամը ս․թ․ հունիսին, որի շրջանակում կնքվել էր համագործակցության պայմանագիր Հայաստանի զբոսաշրջության ոլորտի, տուրիստական ենթակառուցվածքների և ոլորտի մասնագետների կարողությունները զարգացնելու նպատակով։