Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնության եզրափակիչ խաղում Նորայր Հախոյանը 8:0 հաշվով հաղթեց եզրափակչում Ազատ Սեդրակյանին և դարձավ Հայաստանի չեմպիոն, իսկ Գևորգ Ղարիբյանը 5:1 հաշվով հաղթեց Արմեն Մելիքյանին և դարձավ Հայաստանի չեմպիոն: Այս մասին տեղեկացրին ֆեդերացիայից։
Հրաչյա Պողոսյանը եզրափակչում 11:0 հաշվով հաղթեց Վլադիմիր Հարոյանին և դարձավ Հայաստանի չեմպիոն:
Շանթ Խաչատրյանը 8:0 հաշվով հաղթեց Սերյոժա Բեռնեցյանին և դարձավ Հայաստանի չեմպիոն: Մալխաս Ամոյանը 8:0 հաշվով հաղթեց Կիրակոսյանին և դարձավ 77կգ քաշային կարգի Հայաստանի չեմպիոն:
Գևորգ Թադևոսյանը 8:3 հաշվով հաղթեց Կարեն Խաչատրյանին և դարձավ Հայաստանի չեմպիոն: 67 կգ քաշում Հայաստանի չեմպիոնը Սլավիկ Գալստյանն է, իսկ 130կգ քաշային կարգում ոսկե մեդալ է նվաճել Դավիթ Օվասապյանը:
Հայկ Խլոյանը (97կգ) 9:0 հաշվով հաղթեց մրցակցին և դարձավ Հայաստանի չեմպիոն: 82 կգում Կարապետ Չալյանը վնասվածքի պատճառով հրաժարվեց պայքարից: Հայաստանի չեմպիոն դարձավ Գագիկ Հակոբյանը: