Եթե նախորդ տարի սուր շնչառական վարակների իրավիճակը հանգիստ էր, ապա այս տարի ամբողջ աշնան ընթացքում նկատում էինք վարակակիրների թվի աճ թե՛ մանկահասակ երեխաների, թե մեծահասակների շրջանում։ Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով Armenia Today-ի հարցին՝ թե արդյո՞ք սուր շնչառական վարակների թվի ավելացում է արձանագրվել։
«Հույս ունենք, որ դպրոցական արձակուրդները կօգնեն, որ այս իրավիճակը թուլանա։ Սեպտեմբերից սկսած բոլոր պոլիկլինիկաներն ապահովված են գրիպի դեմ պատվաստանյութով։ Այն քաղաքացիները, որոնք պատվաստել են գիպի դեմ, բավականին լավ ցուցանիշ ունենք»,- նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։