ՍԴ-ն առողջապահության նախարարի հրամանի բոլոր պահանջները ճանաչեց սահմանադրական, բացի «իր հաշվին» արտահայտությունից։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով ՍԴ-ի որոշմանը։
Նախարարի խոսքով՝ օրենքի «իր հաշվին» հատվածին, որը հակասահամանդրական էր ճանաչվել կհանվի։
«Հաշվի առնելով, որ պարտադիր չէ, քաղաքացին հենց իր հաշվին թեստավորվի, և ոչ թե այլ անձի հաշվին, որը ցանկություն ունի իր փոխարեն վճարել թեստի համար, նման սահամանփակում չենք կարող մտցնել, ինչն իրավաչափ է: Քաղաքացու փոխարեն կարող է նաև բարեկամը վճարել թեստի համար»,- պարզավանեց Ավանեսյանը։
Նա շեշտեց, որ ՍԴ որոշման մեջ պետության կամ գործատուի կողմից թեստավորման ծախսն իր վրա վերցնելու վերաբերյալ որևէ խոսք չկա։
Հիշեցնենք, որ ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց ՊՇՌ թեստավորումը քաղաքացիների հաշվին իրականացնելու առողջապահության նախարարի հրամանի դրույթը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԺ պատգամավորների 1/5-ի ստորագրություններով դիմում էր ներկայացվել ՍԴ։
Այն վերաբերում էր առողջապահության նախարարի՝ օգոստոսի 26-ի հրամանի առնչությամբ։ Դիմելով ՍԴ՝ ընդդիմադիր պատգամավորները խնդրել էին նաև կասեցնել այդ հրամանի գործողությունը։ Խոսքը հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտած պատվաստվելու կամ 14 օրը մեկ ՊՇՌ թեստի արդյունք ներկայացնելու հրամանի մասին է։