Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը Ամանորի առթիվ հայրապետական պատգամ է հղել Անթիլիասի Մայրավանքից:
«Արդարև 2022 տարին հռչակած ենք Սփյուռքի տարի: Այո՛, մենք փոքր երկիր ենք, հարկ է իրատես մոտեցում ունենալ տարածաշրջանի ներկա աշխարհաքաղաքական հոլովույթին նկատմամբ, սակայն այդ չի նշանակեր, որ Հայաստանը ըսելիք պիտի չունենա իր ազգային շահերուն առնչված և իր ներկան ու ապագան ճշտող խնդիրներուն գծով: Այո՛, տարածաշրջանեն ներս համապարփակ ու մնայուն խաղաղության հաստատման համաձայն ենք, բայց ոչ պարտվողական ու զիջողական դիրքերե»,- ասված է ուղերձում:
Արամ Ա-ի խոսքով՝ մեր թշնամիներն ու բարեկամները պետք է իմանան, որ Հայաստանը անտեր չէ, որբ չէ: Ողջ Սփյուռքն իր կողքին է, հայությունը մեկ անբաժան ու անբաժանելի ամբողջություն է: