Հանրային սննդի վայրեր, մշակութային հաստատություններ մուտքը միայն ՊՇՌ թեստի բացասական արդյունքով կամ Covid-19-ի դեմ պատվաստման սերտիֆիկատի առկայությամբ թույլատրելու առնչությամբ նախարարի հրամանի նախագիծն ամփոփման փուլում է, որից հետո կհրապարակվի:
«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարարությունից հաստատել են, որ Արդարադատության նախարարությունից ստացել են հրամանի նախագծի վերաբերյալ կարծիքը: Փաստաթուղթը կամփոփվի, կհաստատվի և հետո կհրապարակվի:
Ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել էր՝ նախատեսում են 2022 թվականի հունվարի 1-ից հանրային սննդի վայրերում, մշակութային միջոցառումներին քաղաքացիների մուտքը թույլատրել միայն ՊՇՌ թեստի բացասական արդյունքի կամ պատվաստման հավաստագրի առկայությամբ: