Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակներում ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրականացված ծախսերի մասով կից տրամադրվում է տեղեկատվություն` 2021 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածի համար:
Աղյուսակում ներառված են բացառապես առողջապահության նախարարության կողմից կատարված ծախսերը, քանի որ ծախսեր եղել են նաև այլ գերատեսչությունների կողմից։
Համավարակով պայմանավորված՝ ծախսերը կրում են շարունակական բնույթ, որոնց մասին տեղեկատվությունը պարբերաբար կթարմացվի։
1 Վերապրոֆիլավորված բժշկական կենտրոնների պահպանման ծախսեր 10.883.977.658
2 Բազմապրոֆիլ բժշկական կենտրոններին կատարված վճարումներ (պայմանագրային գներով) 2.602.441.347
3 Պարգևատրում Covid-19-ի շրջանակներում 82.948.723
4 Բուժաշխատողներին տրվող լրավճար` պատվաստման գործընթացի շրջանակներում 1.229.286.016
5 Սննդի կազմակերպում` պացիենտների և բուժանձնակազմի համար 763.752.705
6 Պաշտպանիչ միջոցներով հագեցվածություն 65.767.369
7 Դեղորայքի և ԲՆԱ հագեցվածություն 4.550.893.776
8 Բժշկական սարքավորումներով հագեցվածություն 743.483.081
9 Բժշկական կենտրոնների վերանորոգում 208.250.651
10 Այլ պետական մարմինների կարիքների համար կատարված վճարումներ 261.992.384
11 Պատվաստանյութի տեղափոխում ՀՀ 185.638.114
Հանրագումար 21.578.431.824